✐ Ընկերների մասին: |
|
✐Դեռ շատ գարուններ կգան, բայց էլ մերը չեն լինի...
Էլ չկան մեր սիրո գարունները, կորչեցին նրանք դավաճանության շղարշի տակ: Անհետացան ու էլ երբե՜ք չեն այցելի: Թեև դեռ շատ գարուններ կգան, բայց այլևս նրանք մերը չեն լինի: Վերջացավ, վերջացավ մեր ժամանակը, չէ՞ որ ոչինչ հավերժ չէ. մի օր պետք է ավարտվեր..
ջերմություն կա: Տագնապ եմ ապրում ամեն անգամ մտածելիս, որ հիմա գուցե մեկ ուրիշն է ամեն օր հնչեցնում անունդ.... Չէ՜, գիտե՞ս, եես էլ եմ Աստծու ամեն օր հնչեցնում այն, սակայն ի տարբերություն այն «մեկ ուրիշի», ինձ արձագանքող չկա....երանի՜ թե լիներ.. լինեիր: Այնքան եմ սպասել այն երջանիկ լուսաբացին, երբ պիտի «բարի լույս» մաղթեիր ինձ, սպասել եմ այն գիշերներին, երբ պիտի այն բաղձալի «բարի գիշերը» լսեի քո շուրթերից: Թեև մի ժամանակ տխրություն էր պատճառում ինձ այդ «բարի գիշերը», քանզի ստիպված էի դրանից
ողջ գիշեր երազում էի, որ լույսը շուտ բացվեր, որպեսզի կրկին խոսեի հետդ: Կարոտում էի քեզ անգամ երբ կողքիս էիր: Ցավով եմ մտածում, որ հիմա չկա ոչինչ, ամեն ինչ փշրվեց ու այլևս հնարավոր չէ վերակառուցել: Չես էլ կարող պատկերացնել, թե ինչպես եմ երազում ետ բերել անցյալը, մեր սերն ու մեր սիրո գարունները... ծաղկա՜ծ գարունները: Նրանք հիմա չունեն իրենց նախկին փայլը, քանի որ մի մասնիկ պակասել է նրանցից... Եթե տեսնեիր, թե ինչպես է ամեն վայրկյան արդեն մեխանիկորեն աչքս ընկնում հեռախոսի վրա՝ հույսով, որ կզանգես ի վերջո, ինչպես է սիրտս բաբախում ամեն անգամ հեռախոսի ձայնը լսելիս, ու թեև գիտեմ, որ դու հաստատ չես զանգի, միևնույն է, ես սրտատրոփ ստուգում ու ամեն անգամ հիասթափություն եմ ապրում: Ինչո՞ւ մեզ վիճակված չէր միասին լինել, ինչո՞ւ... ինչո՞ւ չներեցիր միամտորեն գործած սխալս, այնինչ ես մի կողմ դրեցի ողջ հպարտությունս,
ինքնասիրությունս ու սկզբունքներս՝ միայն ու միայն հանուն քեզ, հանուն մեր սիրո: Մեր սերը... այն այնքան հեքիաթային էր, ու ես հույս ունեի, որ մեր հեքիաթն էլ, ինչպես բոլոր հեքիաթները, պետք է լավ վերջանար, ու հաղթեր բարին՝ մեր սերը... այն կարծես երազ լիներ.. ու ես սարսափում էի այդ երազից արթնանալու մտքից անգամ: Բայց ի վերջո դա էլ վրա հասավ.. ու հիմա դողում է սիրտս՝ ամեն վայրկյան ավելի ու ավելի շատ սիրելով քեզ: Կարոտել եմ քեզ, ու վստահ եմ՝ դու էլ: Վստահ եմ, որ կցանկանայիր մոռանալ ու անցյալում թողնել ամեն ինչ.... ու կրկին... ու կրկին երջանիկ լինել:
|
✐Ընկերություն, որը վերածվեց սիրո
|
Դատի օրն էր…
Աղջիկը ներկայանում է դատարան ընկերոջ՝ Արտակի հետ: Վճիռը լինում է
Աղջիկը ներկայանում է դատարան ընկերոջ՝ Արտակի հետ: Վճիռը լինում է
Աղջիկը ներկայանում է դատարան ընկերոջ՝ Արտակի հետ: Վճիռը լինում է հետևյալը՝ 20 տարի ազատազրկում: Այդ բոթը ուժասպառ է անում Կարենի ծնողներին: Երբ Կարենին շղթայակապ տեղափոխում են, նա խնդրում է վերջին անգամ գրեկել ընկերուհուն ու կրկին անգամ ասել որ շա՜տ է սիրում: Սակայն Լիլիթը բղավելով դուրս է վազում դատարանից:
Անցան 4 երկա՜ր ու ձիգ տարիներ, Կարենը տեղաեկանում է, որ Լիլիթը ու Արտակը պսակադրվել են, նույնիսկ՝ ունեն իրենց փոքրիկ հրաշքին: Չնայած իր մեծ սիրո, որը մինչև հիմա էլ զգում է , ուրախ էր իր ընկերոջ երջանկության համար: |
✐ոճային երեխաների նկարներ:
ճաշակը հենց փոքրուց է գալիս
✐ Քայլում եմ վստահ
Գնում եմ....գնում եմ համարձակ քայլերով: Գնում եմ մեծ խոչընդոտներ
անցնելով....հաղթահարելով, ու բոլորին ապացուցելով: Այո՛, այո՛, ապացուցելով: Մի՞թե
անցնելով....հաղթահարելով, ու բոլորին ապացուցելով: Այո՛, այո՛, ապացուցելով: Մի՞թե
քիչ բան կա ապացուցելու, մարդկանց կասկածներին վերջ դնելու: Շատ բաներ կա: Օրինակ այն, որ ես կարող եմ անցնել այդ ճանապարհը, կարող եմ անցնել այդ փորձություններով կյանքը: Իսկ ինչու՞ չապացուցեմ, ինչու՞ թողնեմ, ոչ կասկածեն: Կապացուցեմ ու կշարժեմ առաջ՝ ինչպես անում եմ միշտ: Բայց մի կողմից նայում եմ ու հասկանում, որ իրոք շատ բարդ է ամեն ինչ: Բայց հետո հիշելով մարդկանց այդ չար ու կեղծավոր հայացքները, մոռանում եմ բարդության մասին ու փորձում մտածել միայն լավի մասին: Մեծացել եմ....մտածելակերպս փոխվել է՝ թե՛ կյանքի, թե՛ մարդկանց նկատմամբ: Ճիշտ է, դեռ այնքան չեմ մեծացել, որ կարողանամ լիարժեք պատկերացում կազմել կյանքի մասին, բայց ես այնքան էլ փոքր չեմ: Այո՜, միգուցե մարդկանց աչքերում ես դեռ փոքրիկ աղջնակ եմ, բայց ինքս իմ մեջ ես դա չեմ զգում: Ես միայն զգում եմ, որ մեծացել եմ:
|
Քայլում եմ...ու քայլերս վստահ են....վստահ են առավել քան երբևիցե....ու ես մինչև վերջ կքայլեմ այդպես....ապացուցելով մարդկանց իմ զորությունը...
Մեծացել եմ այնքան, որ կարողանում եմ լավն ու վատը
տարբերել...ամենակարևորը, որ կարողանում եմ կեղծավորին անկեղծից տարանջատել: Դա արդեն իսկ ինձ համար մեծ բան է: Թող մարդիկ մտածեն հակառակը, թող խոսեն իմ մասին վատ, իսկ ես չեմ ընկճվի, կշարունակեմ գլուխս բարձր քայլել: Չեմ էլ ուզում թողնել գոռոզ մարդու տպարվորություն. ես գոռոզ չեմ: Բայց….բայց փոխարենը ես հպարտ եմ, հպարտ եմ իմ ունեցածով, հպարտ եմ ընտանիքովս, ընկերներովս, ու ես անգամ հպարտ եմ, որ հպարտ մարդ եմ: Միգուցե փակ մարդ եմ, բայց շփվող եմ…անկեղծ եմ, սիրող ու |
նվիրվող եմ: Բայց երբեք չեմ նվիրվի այնքան, որ հետո փոշմանեմ: Չէ՛, ես կնվիրվեմ միայն այն մարդկանց, ովքեր իմ հանդեպ անկեղծ են, անկեղծ են հոգով: Ու ես գնալով հասկանում եմ, որ փոխվել եմ…փոխվել եմ անճանաչելի: Նպատակները, որոնք ժամանակին եղել են երազանք, հիմա փորձում եմ քիչ-քիչ կատարել, ու դրանցով ինձ երջանկացնել:
✐ Հետաքրքիր փաստեր
Ամենից շատ կարտոֆիլ ուտում են պարագվայցիները: Յուրաքանչյուր բնակիչ տարեկան ուտում է 225 կգ կարտոֆիլ:
***
Ամենից շատ շաքար օգտագործում են Կոստա Ռիկայի բնակիչները, յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկնում է 60 կգ շաքար:
***
Ամենից շատ միս օգտագործում են նորզելանդացիները, յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին է ընկնում 117 կգ միս։
***
Ամենից շատ գարեջուր խմում են չեխերը: 126 լիտր' ահա նրանց տարեկան չափաբաժինը:
***
Ալկոհոլի մեծ բաժինն ընկնում է Հարավային Աֆրիկայի սպիտակամորթներին: Նրանցից յուրաքանչյուրը տարեկան խմում է 8.2 լիտր մաքուր սպիրտ:
***
Ամենից շատ կոնֆետեղեն են ուտում անգլիացիները՝ տարեկան 14,1 կգ է բաժին ընկնում յուրաքանչյուրին:
***
Սուրճ ամենից շատ օգտագործում են շվեդները: Ամեն մի շվեդի տարեկան բաժին է ընկնում 12 կգ սուրճ:
***
Խմելու ջուր ամենից շատ օգտագործում են ամերիկացիները: Նրանք օրական սպառում են 2 միլիոն 100 հազար տոննա ջուր:
***
Ջայլամի մեկ ձվով ձվածեղ են մատուցում 10 մարդու, քանի որ մեկ ձուն հավասար է հավի 20-25 ձվի
***
Ցամաքային օձերից ամենաթունավորը Ավստրալիայում հանդիպող երկու մետրանոց տափակագլուխ օձն է։

✐Հայրը 14 տարի ամեն շաբաթ լուսանկարել է իր դստերը. այն, ինչ ստացվել է արդյունքում, պարզապես ցնցող է:
10. Կույրերի երազները
կույրերը տեսնում են պատկերներ երազում: Բնածին կույրերը չեն տեսնում պատկերներ, բայց նրանց երազները չեն զիջում պայծառությամբ: Կույրերը երազում զգում են, լսում են և շոշափում են: Տեսնող մարդու համար դա դժվար է պատկերացնել, բայց մարմնի պահանջը հանգստանալու այնքան ուժեղ է, որ այն ֆիզիկապես քնի մեջ պատկերացնում է, այն ինչ կարող է լինել մարդու հետ արթմնի վիճակում:
9. Երազների 90 տոկոսը մարդը մոռանում է:
Արթնանալուց հետո 5 րոպեի ընթացքում մենք մոռանում ենք մեր երազների կեսը, իսկ 10 րոպեից հետո` 90 տոկոսը: Անգլիացի հայտնի պոետ Սեմուել Թեյլոր Քոլերիջը մի առավոտ արթնացել էր ֆանտաստիկ երազ տեսնելուց հետո: Նա անմիջապես ձեռքն էր առել գրիչը և սկսել պատկերել այդ «հիանալի տեսիլքը, որ երևացել էր իրեն երազում»: 54 տող գրելուց հետո բանաստեղծը հասկացել էր, որ չի հիշում երազի շարունակությունը: «Քուբլա Խանը», որը այժմ համարվում է համաշխարհային գրականության լավագույն գործերից մեկը, այդպես էլ անավարտ մնաց: Հետաքրքիր է, որ Մերի Շեյլիի աշխարհահռչակ Ֆրանկենշտեյնը ևս ծնունդ է առել իր հեղինակի երազից հետո:
8. Բոլոր մարդիկ տեսնում են երազներ
Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց: Բացի այդ և´ տղամարդկանց, և´ կանանց օրգանիզմում սեռական բնույթի ռեակացիաներ են տեղի ունենում` անկախ նրանից, թե երազը սեռական է, թե ` ոչ:
7. Երազները կանխում են հոգեկան ցնցումը
Վերջերս կատարված փորձի ժամանակ գիտնականները արթնացնում էին ուսանողներին յուրաքանչյուր երազի առաջին փուլում, սակայն, այնուամենայնիվ, հետո նրանց թույլատրում քնել 8 ժամ: Փորձի մանսակիցները զգում էին հոգնածություն, չէին կարողանում կենտրոնանալ, նյարդայնանում էին ու անգամ հալյուցինացիաներ տեսնում փորձից միայն երեք օր անց: Երբ վերջապես ուսանողներին թույլատրվեց քնել, նրանց քունը տևեց այնքան, որ ընդգրկեց այն ժամանակահատվածը, որ ամեն անգամ արթնացնում էին նրանց գիտնականները:
6. Մենք երազում տեսնում ենք միայն այն, ինչ գիտենք
Մեր երազները լի են անծանոթ դեմքերով; Իսկ դուք գիտե՞ք , որ դրանք այն մարդիկ են, ում դուք ամեն օր տեսնում եք, սակայն չեք հիշում, իսկ ձեր ուղեղը հիշում է: Սարսափելի մարդասպանը կարող է պարզապես լինել այն երիտասարդը, ով լցրել էր ձեր հայրիկի ավտոմեքենայի վառելիքը, երբ դուք դեռ շատ փոքր էիք: Մենք մեր կյանքում տեսել ենք հարյուր հազարավոր մարդկանց, այնպես որ մենք ունենք անվերջանալի պաշարներ մեր երազների կերպարների համար:
5. Ոչ բոլորի երազներն են գունավոր
Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:
4. Երազները այն բանի մասին չեն, ինչի մասին են…
Եթե դուք երազում տեսնում եք ինչ-որ կոնկրետ առարկա, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազները խոսում են նշանների լեզվով: Ձեր անգիտակից մտքերը փորձում են նմանեցնել այդ առարկան մեկ ուրիշի, որին նմանեցնում են: Օրինակ` մրջյունները նման են մեքենաների, որ երբեք կանգ չեն առնում:
3. Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:
2. Արտաքին գործոնները ազդում են մեր երազների վրա
Սա կոչվում է երազի ընդհանրություն և մի այնպիսի փորձառություն է, որ բոլորս էլ ունեցել ենք, ինչպես, երբ իրական ձայնը լսվել է մեր երազում ու դարձել դրա մի մասը; Նմանատիպ երազների թվին են պատկանում նաև այն դեպեքերը, երբ դուք ֆիզիկապես ուզում եք խմել և երազում տեսնում եք, որ խմում եք մի մեծ բաժակ ջուր:
1. Դուք անշարժանում եք երազի ընթացքում

Անհավատալի է, սակայն երազի ամբողջ ընթացքում մեր մարմինը անշարժանում է` հավանաբար երազի ազդեցությամբ մեր կատարած շարժումները կանխելու համար: Քնելու ընթացքում նյարդերը նշաններ են ուղղարկում ողնուղեղին, որը ստիպում է ողջ մարմնին հանգստանալ, իսկ այնուհետև մեր մարմինը ամբողջովին անշարժանում է:
✐ Ինչպես Google Chrome-ով ներբեռնել արգելված ֆայլեր
Google Chrome-ի վերջին տարբերակները օգտատերերին արգելում են ինտերնետից ներբեռնել կասկածելի ֆայլեր: Այդ ֆունկցիան ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Դրական է այն առումով, որ այն կանխում է վիրուսների մուտքը համակարգիչ: Սակայն երբեմն Google Chrome-ը սխալմամբ արգելափակում է ոչ վնասակար ֆայլեր (հիմնականում ծրագրերի crack-եր): Սա էլ հանդիսանում է վերոնշյալ ֆունկցիայի բացասական կողմը: Այսօր կտեսնենք, թե ինչպես ստիպել Google Chrome-ին, որպեսզի այն չարգելափակի կասկածելի ֆայլերի ներբեռնումը:
Տարբերակ 1
Այս տարբերակը նախատեսված է համակարգչային մասնագետների համար և խորհուրդ չի տրվում սովորական օգտատերերին, քանի որ համակարգիչը վարակելու շանսերը մեծանում են: Google Chrome-ի կարգավորումներում կա մի պարամետր, որն անջատելու դեպքում Chrome-ը կներբեռնի ցանկացած ֆայլ: Սակայն այդ պարամետրը անջատելու դեպքում Chrome-ը նաև չի արգելափակի կասկածելի կայքերը:
Տարբերակ 2_______________________________________________
Այս տարբերակը ավելի պարզ է ու հեշտ կիրառվող: Երբ ներբեռնում եք կասկածելի ֆայլեր, Chrome-ը ներքևի վահանակում ցուցադրում է այդ ֆայլը և տեղեկացնում, որ հնարավոր չի ներբեռնել կասկածելի ֆայլեր:
Այս տարբերակը ավելի պարզ է ու հեշտ կիրառվող: Երբ ներբեռնում եք կասկածելի ֆայլեր, Chrome-ը ներքևի վահանակում ցուցադրում է այդ ֆայլը և տեղեկացնում, որ հնարավոր չի ներբեռնել կասկածելի ֆայլեր:
Այդ դեպքում սեղմեք Ctrl+J և ներբեռնումների պատուհանի վրա սեղմեք Recover malicious file կոճակը:
Click to set custom HTML
Այնուհետև հաստատեք ձեր ընտրությունը և ֆայլը կսկվի ներբեռնվել: Օրինակ կարող եք փորձել ներբեռնել այս ֆայլը, որը Google Chrome-ը ճանաչում է որպես վիրուս: