Chrome Radio Player հավելվածը նորից աշխատում է
Վերջերս ստանում էի բազմաթիվ նամակներ, որ չի աշխատում Google Chrome ինտերնետ դիտարկչի համար նախատեսված Chrome Radio Player հավելվածը: Պարզվում է, որ պատճառը Google Chrome-ի վերջին տարբերակն է: Այս տարբերակում Google-ի մասնագետները ինչ-որ բան փոխել են և մի շարք հավելվածներ այլևս չեն աշխատում: Խնդիրը հայտնաբերելուց հետո կարիք առաջացավ փոխել հավելվածի ներքին ֆունկցիոնալությունը և այն առայժմ աշխատում է նաև Chrome-ի նոր տարբերակների վրա: Chrome Radio Player հավելվածի նոր տարբերակը տեղադրվում է ավտոմատ: Անհրաժեշտ է ընդամենը փակել և նորից բացել Google Chrome դիտարկիչը: Եթե ուզում եք համոզվել, որ օգտագործում եք նոր տարբերակը, ապա այցելեք chrome://extension բաժինը և ստուգեք հավելվածի տարբերակը: Այն պետք է լինի 3.4 կամ ավելի բարձր:
|
Հիշեցնեմ, որ հավելվածի միջոցով հնարավոր է լսել հայկական և ռուսական օնլայն ռադիոկայանները անմիջապես ինտերնետ դիտարկչում և միաժամանակ այցելել ինտերնետային կայքեր: Հավելվածից օգտվելու համար բավական է ընդամենը սեղմել դիտարկչի վերևի անկյունում գտնվող կոճակը և ընտրել ռադիոկայանը: Եթե նախկինում չեք օգտվել այս հավելվածից, ապա կարող եք սեղմել ներքևի կոճակը և տեղադրել:
Նվեր բլոգի այցելուներին: Armblog TV
Ներկայացնում եմ մի ծրագիր, որը պատրաստել էի իմ անձնական օգտագործման նպատակներով: Սակայն բլոգի ծննդյան օրվա կապակցությամբ որոշեցի այն տեղադրել բլոգում, որպեսզի մշտական այցելուները նույնպես կարողանան օգտվել ծրագրից: Ծրագիրը իրենից ներկայացնում է ինտերնետային հեռուստացույց: Սակայն այն սովորական ու հերթական ծրագրերից չի, քանի որ այն պարունակում է միայն հայկական հեռուստաալիքներ (Շանթ, Արմենիա, Հ1 և այլն): Փորձել եմ հավաքել ինտերնետում առկա բոլոր օնլայն հեռուսաալիքները մի ծրագրի մեջ: Ծրագրի նախնական տարբերակում ներառված են նաև հին հայկական մի շարք ֆիլմեր: Նախատեսվում է նաև հետագայում ավելացնել հայկական ռադիոկայանները:
|
Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ):