Ցավալի է, որ կյանքի առաջին կեսում չկա խելք, իսկ երկրորդ կեսում՝ առողջություն:
Մեկ տարի թերապիա անցնելուց հետո իմ հոգեբանն ինձ ասաց. «հնարավոր է, որ կյանքն ամենքի համար չէ»։
Լավագույն հաճոյախեսությունը աղջկա համար, դա նրան անվանել՝ <ԻՄ ԱՂՋԻԿ>
Երբեմն պետք է լաց լինենք, որ հասկանանք ժպտալու իմաստը, երբեմն պետք է կորցնենք, որ հասկանանք ունեցածի գինը...
Եթե մարդու տեսքը ձեզ դուր չի գալիս դուք չեք էլ ցանկանում իմանալ նրա հոգին, չնայած ինքներդ եք գոռում, որ կարևորը մարդու մեջ՝ հոգին է:
Հաճախ մենք անկեղծանում ենք կատակի տալով,որպեսզի ոչ մեկ չհասկանա,որ դա է ճշմարտությունը!
Իմ կյանքում ես շատ բան եմ լսել.երդում,խոստում,հաճոյախոսություն....
Բայց լավագույն բանը իմ լսածների մեջ եղել է լռությունը..Այն երբեք չի ստել..!
Բայց լավագույն բանը իմ լսածների մեջ եղել է լռությունը..Այն երբեք չի ստել..!
Կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ, եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել անգամ ամենազորեղներից:
Կյանքը շատ կարճ է, և մենք չպետք է ժամանակ կորցնենք թշնամություն սերմանելու կամ միմյանց սխալներն արձանագրելու վրա:
Երջանիկ մարդ - դա նա է,ով չի զղջում անցյալի համար,չի վախենում ապագայից...և չի խառնվում ուրիշի կյանքին:
Պետք է լացել բոլոր արցունքները մեկընդմիշտ…պետք է սպունգի նման քամել իմ մեծ, տխուր մարմինը ու թերթել այս էջը…պետք է մտածել ուրիշ բաների մասին…
Թող ոչ ոք ոչ մի քայլով չշեղվի ազնիվ ճանապարհից, այն ճշմարտանման պատրվակով, թե դա արդարացվում է ազնիվ նպատակով: Ցանկացած լավ նպատակի կարելի է հասնել ազնիվ միջոցներով: Իսկ եթե չի կարելի, ապա այդ նպատակը վատն է:
Չափից ավելի լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունն այնպես, ինչպես չափից շատ կերակուրը փչացնում է ստամոքսը:
Կյանքը մեզ տրված է մինչև վերջին րոպեն այն արիաբար պաշտպանելու անխախտելի պայմանով:
Խաբեությունը՝ ակնհայտ կամ խափուսիկ, արտասանված կամ ոչ, միշտ էլ խաբեություն է մնում:
Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ:
Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:
Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշի՛ր` այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները: Չէ՞ որ երբեք վստահաբար չես կարող ասել, թե ինչ տեղ ես գրավում ուրիշների կյանքում…
Դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ շատ տարօրինակ խառնվածքներ են բացահայտվել իմ առաջ, բայց հաճախ էլ դրա պատճառով զոհ եմ դարձել անուղղելի կպչուն մարդկանց: Անառողջ ուղեղը անմիջապես որսում է զուսպ լինելու այս հատկությունը, և եթե դա նկատում է առողջ մարդու մոտ, կառչում է դրանից:
Զուսպ դատողություններ անելը անհատնում հույսի գրավական է: Ես մինչև հիմա էլ փոքր-ինչ վախենում եմ որևէ սխալ թույլ տալուց՝ մոռանալու դեպքում այն, ինչ ժամանակին ասում էր հայրս ցուցադրաբար, և նույն ցուցադրությամբ կրկնում եմ ես, որ մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքներ զգալու կարողությունը: