Շատ դժվար է կին լինելը: Ամեն րոպե ուզում ես ինչ-որ բան գնել, ինչ-որ մեկին ոչնչացնել, նիհարել և ուտել:
Երկու բան, որ ուզում են աղջիկները.
• նիհարել
• ուտել
• նիհարել
• ուտել
Աղջկա ուժը կայանում է նրանում, որ, երբ նրա հոգին տակն ու վրա է լինում՝ նա հիանալի տեսք է ունենում։
Միգուցե միայն խելագար կանայք են կարողանում ինչպես հարկն է սիրել:
Ինձ դուր է գալիս իմ ազգանունը: Այն այնքան գեղեցիկ է և օրիգինալ, որ ես անգամ չեմ ցանկանում ամուսնանալ:
Կինն այն նույն բնության ուժերից է, ինչպիսիք են քամին, կայծակը, էլէկտրականությունը:
Եթե ուզում ես իմանալ՝ ինչ կա իրականում կնոջ մտքին, նայի՛ր նրան, բայց մի լսիր:
Ղեկին նստած կինը նման է աստվածուհու. ուղևորները աղոթում են, հետիոտները՝ խաչակնքվում...
Կնոջից ժպիտ սպասելուց առաջ պետք է այն նվիրես...
Աղջիկների ձեռքերը պետք է դողան ծաղիկների ծանրությունից, ոչ թե նյարդերից...
Աղջկան զարդարում են երկար մազերը և հասարակ բնավորությունը, ոչ թե երկար լեզուն և բարձր ինքնագնահատականը:
Մայրերն ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Նրանց շնորհիվ և հաճախ միայն նրանց համար ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:
Ես ինչքան ցավ եմ պատճառել քեզ , իսկ դու դեռ ցանկանում ես տեսնել ինձ. հիմար աղջիկ:
Աղջկա մանկությունը վերջանում է այն ժամանակ, երբ նրան խոհանոց են կանչում ոչ թե ուտելու, այլ` պատրաստելու համար:
Կանացի առաջին արժանիքը միշտ և ամենուրեք եղել է համեստությունը:
Ավելի լավ է աղջկան զայրացնել, քան թողնել, որ ձանձրանա:
Կանայք միշտ էլ ճշմարիտ են, մինչև իսկ իրենց ամենամեծ կեղծիքների մեջ, որովհետև նրանք հպատակվում են ինչ-որ բանական զգացմունքի:
Չկա ավելի գեղեցիկ բան, քան նավը, երբ պարզված են առագաստները, քան ձին, երբ ընթանում է քառասմբակ, և կինը, որ պարում է:
Կնոջը տղամարդու մեջ գրավում են այն նույն հատկանիշները, որոնք տարիներ անց նա տանել չի կարողանա:
Աղջիկը ինչ-որ շպարով կամ զարդերով չի գեղեցիկ,այլ իր համեստությամբ ու ժպիտով...